ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

00/00/0000

 

Հունիսի 1-ը աշխարհում ավանդաբար նշվում է՝ որպես երեխաների պաշտպանության օր: Հայաստանի պետականության վերականգնումից ի վեր մեր երկրում կարևորվում է երեխաների իրավունքների պաշտպանությունը, որոնց իրականացման համար ընդունվել են բազմաթիվ իրավական ակտեր՝ ապահովելով մեր զավակների բարեկեցիկ ապագան:
Հայի համար երեխայի խաղաղ ու ապահով ապագան պահպանելն ու ամրապնդելը գերագույն արժեք է, և մենք պահել ենք մեր ծնողներից փոխանցված ավանդույթները: Այդ արժեքային համակարգն է, որ մեծագույն դեր է խաղում հայապահպանության գործում:
Հայաստանում գործում են երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական բազմաթիվ կազմակերպություններ, որոնք պարբերաբար բարձրաձայնում են բազմաթիվ խնդիրներ, առաջարկում դրանց լուծման ճանապարհները: Սա, կարծում եմ, քաղաքացիական հասարակության ձևավորման բաղադրիչներից մեկն է, և ելնելով դրանից պետք է փաստել, որ մեր երկրում երեխաների իրավական պաշտպանվածությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Հայաստանի նոտարների և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ մեր փոքրիկներին տոնի առթիվ և մաղթում, որ մեր բոլոր ժամանակների սերունդներն ապրեն խաղաղ երկրում և վայելեն անհոգ մանկություն՝ պահպանելով հայ ժողովրդի կողմից դարերով ձևավորված ավանդույթները:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ