ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
ՀՀ արդարադատության նախարարությունը իրականացնում է նոտարների թեկնածուների, նոտարական գործողություններին մաuնակցող թարգմանչի, սնանկության գործով կառավարչի որակավորման uտուգումներ և տալիս համապատասխան որակավորման վկայականներ: Որակավորման ստուգումների վերաբերյալ նախապես հայտարարություն է տարածվում ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքի միջոցով ՝ www.moj.am:
ՀՀ արդարադատության նախարարությունը իրականացնում է որակավորման ստուգման հետևյալ աշխատանքները.
Այո, ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է այն ընդունելու լիազորությունը:
Նույնը վերաբերում է նաև ժառանգությունից հրաժարվելուն. ներկայացուցչի միջոցով ժառանգությունից հրաժարվելը հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է նման լիազորություն:
Ոչ չեք կարող:
ՀՀ Քաղացիական օրենսգրքի 1227 հոդվածով ժառանգության ընդունման ժամկետ է սահմանված ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքը: Եթե ժառանգության իրավունքը այլ անձանց համար ծագում է ժառանգությունից ժառանգների հրաժարվելու դեպքում, ապա կարող են ընդունել վեց ամսվա ժամկետի մնացած մասով, իսկ եթե երեք ամսից պակաս է, ապա երեք ամսվա ընթացքում:
Այլ կերպ ասած՝ անձի մահից հետո վեցամսյա ժամկետնում ժառանգները պետք է ներկայանան ժառանգատուի /մահացած անձի/ բնակության վերջին վայրի նոտարական գրասենյակ և նոտարին ներկայացնեն ժառանգության ընդունման և/կամ ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում:
Ժառանգը հրաժարվելով իրեն հասանելիք ժառանգությունից այլևս չի կարող այն ընդունել և/կամ ետ պահանջել հրաժարվելու դիմումը նոտարից, պարզաբանելով որ սխալ է գործել հրաժարվելով ժառանգությունից:
Այո, քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը: Ընդ որում նա պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնել կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին:
Քաղաքացու այդ իրավունքը սահմանափակվում է միայն ժառանգության պարտադիր բաժնի կանոններով: Պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում: Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:
Կտակ
Կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտումը: Կտակ կազմելու պարագայում կտակարարի մահից հետո կտակված գույքը ժառանգաբար փոխանցվում է: Մինչև մահը կտակարարարը ազատորեն կարող է տիրապետել, տնօրինել, կառավարել կտակված գույքը: Կտակարարն իրավունք ունի կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնել, փոփոխել կամ լրացնել իր կտակը, ընդ որում նա պարտավոր չէ նշել կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու պատճառները:
Նվիրատվություն
Նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կամ իրեն, կամ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից: Նվիրատվության դեպքում նվիրվող գույքի նկատմամբ նվիրատուի սեփականության իրավունքը փոխանցվում է Նվիրառուին: