ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Վարչություն

Մեր Մասին » Վարչություն

Լիլիթ Ասատուրի Մուրադյան

ՀՀ նոտարական պալատի նախագահ - վարչության նախագահ

 

Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում:

1985 թվականից մինչև 1989 թվականը սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ոչ պարենային ապրանքների ապահովագրություն և առևտրի կազմակերպման ֆակուլտետում:

1997 թվականից մինչև 2001 թվականը սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում:

 

1989 թվականից մինչև 1992 թվականը աշխատել է Հայսպորտապրանքներ մանրամեծածախ միավորումում , որպես  ապրանքագետ:

1992 թվականից մինչև 2012 թվականը աշխատել է ՀՀ Ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության կենսաթոշակների, և իրավական ապահովման բաժնում, որպես ավագ տեսուչ:

2013 թվականից մինչև 2018 թվականը աշխատել է ՀՀ Արդարադատության Նախարարության Երևան քաղաքի <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտար:

2018 թվականից մինչև օրս աշխատում է ՀՀ Արդարադատության Նախարարության «Երևան» նոտարական տարածքի /նստավայր՝ Կենտրոն և Նորք-Մարաշ/ նոտար:

 

 

 

 

Անահիտ Մաքսիմի Ղազարյան

ՀՀ նոտար - վարչության նախագահի տեղակալ

 

 

Ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում:
1983 թվականին ավարտել է Գյուղատնտեսական Ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը:

1988 թվականից մինչև 1993 թվականը աշխատել է Երևանի Կոնյակի գործարանում, որպես հաշվապահ:
1999 թվականից մինչև 2006 թվականը աշխատել է ՀՀ Արդարադատության Նախարարության ՔԿԱԳ գործակալության Կենտրոն և Նորք Մարաշ տարածքային բաժնում , որպես առաջատար մասնագետ:
2003 թվականից մինչև 2006 թվականը սովորել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում:
2006 թվականից մինչև 2007 թվականը աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետարանի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի պաշտոնում:
2007 թվականից մինչև 2018 թվականը աշխատել է ՀՀ Արդարադատության Նախարարության Երևանի «Էրէբունի» նոտարական տարածքի նոտար:

2018 թվականից մինչև օրս աշխատում է ՀՀ Արդարադատության Նախարարության «Երևան» նոտարական տարածքի /նստավայր՝ Էրեբունի 1./ նոտար:

 

Հովսեփյան Լինա Գագիկի

 Հանձնաժողովի անդամ


Ծնվել է 1983 թվականին Վանաձոր քաղաքում:
2000 թվականից մինչև 2005 թվականը սովորել է ՌԴ Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում:
2006 թվականից մինչև 2007 թվականը աշխատել է ավտոմատիկա ԲԲԸ գործարանում, որպես իրավաբան խորհրդատու:2007 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է ՎԱՆ ԴԵԲ ԲԲԸ -ում , որպես իրավաբան խորհրդատու:
2008 թվականին աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում, որպես դատական նիստերի քարտուղար իրավաբան:
2008 թվականից մինչև 2010 թվականը աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում, որպես փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ:
2009 թվականին աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում և ստացել է ՀՀ դատական ծառայության առաջին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:
2009 թվականից մինչև 2013 թվականը աշխատել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում , որպես դասախոս:
2012 թվականին աշխատել է  Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում, որպես համեմատական իրավագիտության ևդատական իրավունքի ամբիոնի վարիչ:
2012 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության Երևան քաղաքի <<Կենտրոն>>  նոտարական տարածքի նոտար:

 

 

Սամվել Վրեժի Ղարիբյան

Հանձնաժողովի անդամ


Ծնվել է 1986 թվականին Արմավիրի մարզի Արևիկ գյուղում:
2003 թվականից մինչև 2007 թվականը սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում:

2008 թվականից մինչև 2010 թվականը սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:2015 թվականից մինչև 2017 թվականը սովորել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավաբանականֆակուլտետի մագիստրատուրայում:2007 թվականից մինչև 2008 թվականը եղել է ստաժոր ՀՀ Արդարադատության Նախարարության Իրավականակտերի փորձաքննության վարչությունում:2012 թվականից մինչև 2018 թվականը աշխատել է ՀՀ Արդարադատության Նախարարության Արմավիրի մարզի«Վաղարշապատ» նոտարական տարածքում, որպես նոտարի օգնական:2018 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ Արդարադատության Նախարարության Արմավիրի մարզի «Վաղարշապատ»նոտարական տարածքի նոտար:

 

 

Գոռ Սամվելի Դիլոյան

ՀՀ նոտար - վարչության անդամ

 

Ծնվել է 1981 Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:

1998 թվականից մինչև 2003 թվականը սովորել է <<ԳԱԼԻՔ>> Համալսարանում :

2004 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է <<Աջակցություն>> ՍՊԸ-ում , որպես <<Աջափնյակ>> նոտարական տարածքի օպերատոր:

2009 թվականից մինչև 2017 թվականը աշխատել է ՀՀ Արդարադատության Նախարարության Երևան քաղաքի <<Աջափնյակ>> նոտարական տարածքի նոտար:
2017 թվականից մինչ 2018 թվականը աշխատել է ՀՀ Արդարադատության Նախարարության Երևան քաղաքի <<Նոր-Նորք>> նոտարական տարածքի նոտար:

2018 թվականից մինչև օրս աշխատում է ՀՀ Արդարադատության Նախարարության «Երևան» նոտարական տարածքի /նստավայր՝ Նոր Նորք 1./ նոտար:

 

 

 

 

 

 

 

 


ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ