Պալատի ընթացիկ կազմակերպականտնտեսական գործունեությունն ապահովելու նպատակով ձևավորվում է աշխատակազմ և նշանակվում է աշխատակազմի ղեկավար: Աշխատակազմի ղեկավար չի կարող նշանակվել նոտարի պաշտոն զբաղեցնող անձը: Աշխատակազմի ղեկավարը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական կրթություն և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ: Աշխատակազմի ղեկավարը ենթակա է և հաշվետու Պալատի նախագահին և վարչությանը: Աշխատակազմի ղեկավարը նշանակվում է Պալատի նախագահի կողմից՝ վարչության համաձայնությամբ: Աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվող անձի՝ պաշտոնին համապատասխանությունը ստուգելու նպատակով, սահմանվում է փորձաշրջան մինչև երեք ամիս ժամկետով: Աշխատակազմի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել Պալատի վարչության որոշմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Աշխատակազմի ղեկավարն իր իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր է գործել՝ ելնելով Պալատի շահերից, բարեխիղճ և ողջամիտ: Աշխատակազմի ղեկավարը պատասխանատվություն է կրում իր լիազորությունները սահմանազանցելու կամ չարաշահելու հետևանքով Պալատին պատճառված գույքային վնասի համար: Աշխատակազմի ղեկավարը՝ 1) ղեկավարում է Պալատի աշխատակազմի ընթացիկ աշխատանքը. 2) վարում է Պալատի եկամուտների ու ծախսերի և Պալատի անդամների անդամավճարների հաշիվը. 3) վարում է նոտարների անձնական գործերը. 4) կազմակերպում է վարչության նիստերի անցկացումը. 5) կազմակերպում է նոտարների վերապատրաստման դասընթացների հետ կապված գործընթացը, 6) ամփոփում է Պալատի աշխատանքային տարեկան ծրագրերի վերաբերյալ Հանձնաժողովներից և Վարչությունից ստացված տեղեկատվությունը . 7) Պալատի նախագահի կողմից տրված լիազորագրի հիման վրա ներկայացնում և պաշտպանում է Պալատի շահերը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում, ինչպես նաև դատարանում. 8) Պալատի նախագահի կողմից տրված լիազորագրի հիման վրա կնքում է գործարքներ. 9) օրենքով սահմանված դեպքերում և կարգով Պալատի անունից տրամադրում է տեղեկատվություն. 10) կազմում և Պալատի վարչությանը ներկայացնում է հաշվետվություններ, ստանում և ՀՀ արդարադատության նախարարություն է ուղարկում նոտարների հաշվետվությունները. 11) տալիս է ցուցումներ, որոնք պարտադիր են Պալատի աշխատակիցների համար, 12) Պալատի վարչությանը ներկայացնում է Պալատի աշխատակազմի հաստիքացուցակը, 13) պատասխանատվություն է կրում աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած գաղտնի տեղեկատվությունը պահպանելու համար. 14) հետևում է վարչության որոշումների ժամանակին և պատշաճ կատարմանը. 15) իրականացնում է այլ լիազորություններ, որոնք բխում են Պալատի ընդհանուր ժողովի, նախագահի և վարչության որոշումներից և սույն կանոնադրությունից.