ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Նոտարները ևս կկարողանան իրականացնել Իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները

Նոտարները ևս կկարողանան իրականացնել Իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները

30/07/2014

ՀՀ արդարադատության նախարարությունում հուլիսի 29-ին ավարտվել է նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների ուսուցման երկրորդ խմբի դասընթացը: 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը կարևորել է վերապատրաստման դասընթացը և նշել, որ անհրաժեշտ հմտությունները ձեռք բերելուց և վկայական ստանալուց հետո նոտարները ևս կկարողանան իրականացնել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները: 

Դասընթացին ներկայացվում են անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ գրանցելու քայլերը, իրավաբանական անձի վերակազմակերպմանն առնչվող գործողությունները: 

Մինչև տարեվերջ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր նոտարները կմասնակցեն ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի կողմից իրականացվող այդ դասընթացներին:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ