Տեղեկատու » Նորություններ » Ռոզա Լևոնի Սահակյանին շնորհվել է հուշամեդալ
30/09/2014
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև արդարադատության ոլորտում մատուցած նշանակալի ծառայությունների համար Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ռոզա Լևոնի Սահակյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալու անվան» հուշամեդալ: ՀՀ նոտարական պալատը շնորհավորում է արդեն 40 տարի այս ոլորտում իր գործունեությունը ծավալող Ռոզա Սահակյանին նման բարձր պարգևի արժանանալու համար և ցանկանում նորանոր ձեռքբերումներ: