Տեղեկատու » Նորություններ » ՀՀ նոտարների այցը ՌԴ Դաշնային նոտարական պալատ
10/12/2012
2012 թվականի դեկտեմբերի 6-ից 8-ը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվեց գիտագործնական սեմինար՝ «Ժառանգման իրավահարաբերությունները նոտարական պրակտիկայումե թեմայով, որին ՌԴ Դաշնային նոտարական պալատի նախագահի հրավերով մասնակցում էին ՀՀ նոտարական պալատի նախագահ` Մամիկոն Ասլանյանը, ՀՀ նոտարական պալատի վարչության անդամներ՝ Հասմիկ Հարությունյանը և Մարինե Մանուկյանը, նոտարներ` Ռոզա Առաքելյանը և Անահիտ Ղազարյանը:
Բարեկամական հուշագրի ստորագրում
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Դաշնային նոտարական պալատի միջազգային համագործակցության գործերով նախագահող, Լենինգրադի մարզի նոտարական պալատի նախագահ՝ Ելենա Մոսկալը: