Տեղեկատու » Նորություններ » ՄԻՊ-ին պատասխանում է Նոտարական պալատը
02/11/2013
Մարդու իրավունքների պաշտպանի ամենամյա զեկույցում տեղ գտած նոտարական գործունեությանը վերաբերողՄԻ պաշտպանի մտահոգություններին այսօր պատասխանել է Նոտարական պալատը: Տարածած հայտարարությամբ պալատից տեղեկացնում են, որ 2012 թվականի ընթացքում իրականացրել են նոտարական ծառայությունների որակի բաձրացմանը, նոտարների կողմից էթիկայի կանոնների պահպանմանը, նոտարների որակավորման բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի բացառմանն ուղղված մի ջարք գործառույթներ:
«Նոտարական պալատի կողմից հանրային իրազեկմանը և հասարակության իրավագիտակցության բարձրացմանը ուղղված բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել: Մի շարք գործընթացների արդյունքում / նոտարների թվի ավելացում, ժառանգության գործերի ապակենտրոնացում և այլն/նոտարական գրասենյակներում հերթերը գրեթե վերացել են: Նոտարական պալատի պաշտոնական կայքի գործարկումից հետո կայքում զետեղվել է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր նոտարական գրասենյակների հասցեները, տպագրվել և բոլոր գրասենյակներում տեղադրվել են տեղեկատվական բնույթի բուկլետներ հանրապետությունում գործող բոլոր նոտարական գրասենյակների հասցեներով և հեռախոսահամարներով, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին հերթերի առկայության դեպքում այցելել այլ նոտարական գրասենյակ:
2011 մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված թիվ 733Ն որոշմամբ նոտարի կողմից մատուցվող ծառայությունների սակագների միջև առկա մեծ միջակայքերը նվազեցվեցին հնարավորինս բացառելով կոռուպցիոն ռիսկերը՝ ապահովելով առողջ մրցակցություն նոտարների միջև: Հիմնվելով վերը նշված որոշման վրա յուրաքանչյուր նոտարի կողմից սահմանված սակագները փակցված են բոլոր գհրասենյակների տեսանելի վայրում: Չնշել դրական ակնհայտ փոփոխությունները և կարծիք հրապարակել մեկ-երկու մասնավոր բողոքի հիման վրա առնվազն տարակուսանք է առաջացնում: ՀՀ Նոտարական պալատը պատրաստ է ընդունել ցանկացած առողջ քննադատություն,որը միտված կլինի նոտարական համակարգի բարելավմանը