Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Ֆիզիկական արատներ ունեցողների խնդրանքով՝ նաև վկաներ
08/02/2013
Առուծախի գործարքի ժամանակ վկաներ պե՞տք են, թե կողմերի ներկայությունը բավական է:
Աիդա Աբրահամյան
Կենտրոն տարածքի նոտար.
- Առուծախի գործարքի ժամանակ պարտադիր է կողմերի ներկայությունը, իսկ վկաներ պահանջվում են համապատասխան գործարքների դեպքում, եթե մարդը անաշխատունակ է, անգործունակ է և նրանց ներկայությամբ խնամակալներն են հանդես գալիս: Բայց ֆիզիկական արատներ ունեցող մարդկանց խնդրանքով իրենց ներկայությամբ հանդես են գալիս նաև վկաներ, այդ դեպքերում է, որ վկան պարտադիր պետք է լինի:
Եվ եթե նոտարը կտակների ձևակերպման գործարքների ժամանակ գտնում է, որ ավելի լավ է ևս մեկ վկա մասնակցի գործարքին, որպեսզի հետագայում խուսափեն լրացուցիչ խնդիրներից կամ հարազատներից որևէ մեկի հարուցած խնդիրներից, այդ դեպքում նոտարը ինքը կարող է առաջարկել, որ որևէ վկա լինի:
Վկան պետք է լինի ոչ հարազատ, շահագրգռված անձ, որի նկատմամբ գործարք է արվում:
Հեղինակ: Փաստինֆո