ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Ինչպես է ապացուցվում գույքի փաստացի տնօրինումը

Ինչպես է ապացուցվում գույքի փաստացի տնօրինումը

06/03/2013

Եթե հարազատի մահից հետո վեցամսյա ժամկետում քաղաքացին չի դիմել ժառանգություն ընդունելու համար, նա զրկվու՞մ է այդ իրավունքից:

Հասմիկ Հարությունյան

Կենտրոն տարածքի նոտար.

- ՀՀ օրենսդրությունը նախատեսում է ժառանգության ընդունման երկու եղանակ՝ առաջինը, երբ ժառանգը վեցամսյա ժամկետում դիմում է մահացածի վերջին բնակության վայրի նոտարին կամ լիազոր մարմնին, իսկ երկրորդը ժառանգության փաստացի ընդունման եղանակն է , երբ քաղաքացին արդեն անցնում է որոշակի փաստացի գործողությունների: Այսինքն՝ տիրապետում, կառավարում է այդ գույքը:

Ինչպես է դա ապացուցվում:

Դրա համար նոտարը պահանջում է այդ փաստերը հավաստող փաստաթղթեր՝ կոմունալ ծառայությունների, գույքահարկի և այլ վճարումներ: Կամ նա պետք է գրանցված լինի այն գույքի գտնվելու հասցեում, որը ժառանգաբար պետք է փոխանցվի:

Այսինքն՝ մենք ունենք հնարավորություն վեցամսյա ժամկետից հետո ձևակերպելու ժառանգության ընդունում, սակայն փաստացի տիրապետման հանգամանքները պետք է ապացուցված լինեն:

Հակառակ դեպքում ժառանգությունն ընդունվում է դատական կարգով:
 
Հեղինակ: Փաստինֆո

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ