Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » «Որքա՞ն է պահպանում ուժը արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված լիազորագիրը». պարզաբանում է նոտարը
07/03/2013
- Արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված և գործողության ժամկետի մասին նշում չպարունակող` նոտարի վավերացրած լիազորագիրը ուժը պահպանում է մինչև լիազորագիր տված անձի կողմից այն վերացնելը:
Նշենք նաև, որ լիազորագրի ձևը և գործողության ժամկետը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ տրվել է լիազորագիրը: Սակայն լիազորագրի ձևը չպահպանելը հիմք չէ այն անվավեր ճանաչելու համար, եթե պահպանվել են Հայաստանի Հանրապետության իրավունքի պահանջները:
Կենտրոն տարածքի նոտար
Մարինե Մանուկյան
<<Պարզաբանում է նոտարը>> խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը::
Աղբյուր՝ Իրավաբան.net