ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Տարակուսենք, թե զարմանանք ՄԻՊ-ի զեկույցից

Տարակուսենք, թե զարմանանք ՄԻՊ-ի զեկույցից

07/03/2013

Տարակուսենք, թե զարմանանք ՄԻՊ-ի զեկույցից
Հայաստանի Հանրապետության Նոտարական պալատը բարձր գնահատելով Մարդու իրվաունքների պաշտպանի դերը Հայաստանի Հանրապետությունում, իր մտահոգությունն է հայտնում Մարդու իրավունքների պաշտպանի 2012 թվականի տարեկան զեկույցում տեղ գտած նոտարական համակարգի մասին հնչեցրած գնահատականի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության Նոտարական պալատը ընդառաջ գնալով մեր երկրում իրականցող բարեփոխումներին` 2012 թվականի ընթացքում իրականացրել է նոտարական ծառայությունների որակի բաձրացմանը,նոտարների կողմից էթիկայի կանոնների պահպանմանը, նոտարների որակավորման բարձրացմանը,կոռուպցիոն ռիսկերի բացառմանն ուղղված մի ջարք գործառույթներ::
Նոտարական պալատի կողմից հանրային իրազեկմանը եվ հասարակության իրավագիտակցության բարձրացմանը ուղղված բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել:
Մի շարք գործընթացների արդյունքում / նոտարների թվի ավելացում, ժառանգության գործերի ապակենտրոնացում և այլն/նոտարական գրասենյակներում հերթերը գրեթե վերացել են: Նոտարական պալատի պաշտոնական կայքի գործարկումից հետո կայքում զետեղվել է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր նոտարական գրասենյակների հասցեները, տպագրվել և բոլոր գրասենյակներում տեղադրվել են տեղեկատվական բնույթի բուկլետներ հանրապետությունում գործող բոլոր նոտարական գրասենյակների հասցեներով և հեռախոսահամարներով, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին հերթերի առկայության դեպքում այցելել այլ նոտարական գրասենյակ:

2011 մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված թիվ 733Ն որոշմամբ նոտարի կողմից մատուցվող ծառայությունների սակագների միջև առկա մեծ միջակայքերը նվազեցվեցին հնարավորինս բացառելով կոռուպցիոն ռիսկերը՝ ապահովելով առողջ մրցակցություն նոտարների միջև: Հիմնվելով վերը նշված որոշման վրա յուրաքանչյուր նոտարի կողմից սահմանված սակագները փակցված են բոլոր գհրասենյակների տեսանելի վայրում:
Չնշել դրական ակնհայտ փոփոխությունները և կարծիք հրապարակել մեկ-երկու մասնավոր բողոքի հիման վրա առնվազն տարակուսանք է առաջացնում:
ՀՀ Նոտարական պալատը պատրաստ է ընդունել ցանկացած առողջ քննադատություն,որը միտված կլինի նոտարական համակարգի բարելավմանը:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ