ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Ինչպիսի՞ իրավունքներ կարող է ունենալ անձը ուրիշի հողմասում իր կողմից կառուցվող շենքերի և շինությունների նկատմամաբ». պարզաբանում է նոտարը

Ինչպիսի՞ իրավունքներ կարող է ունենալ անձը ուրիշի հողմասում իր կողմից կառուցվող շենքերի և շինությունների նկատմամաբ». պարզաբանում է նոտարը

18/04/2013

- Այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք`  քաղաքաշինական նորմերի և կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ` սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը: Կառուցապատման իրավունքով հողամասն օգտագործելու իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել` փոխանցել այլ անձի, օտարել, գրավ դնել: Սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասում կառուցապատման իրավունքով կառուցված շենքերը և շինությունները համարվում եմ հողամասի սեփականատիրոջ սեփականություն: Կառուցապատման իրավունքը տրամադրվում է պայմանագրով սահմանված ժամկետով, չի կարող գերազանցել 99 տարին, իրավունքի ձեռքբերման, օտարման, հիփոթեքի և այլ պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, այնուհետևիրավունքը ենթակա է պետական գրանցման:


Կենտրոն տարածքի նոտար
Էլմիրա Դանիելյան


<<Պարզաբանում է նոտարը>> խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:

Աղբյուր՝ Իրավաբան.net

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ