ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » «Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագրի առանձնահատկությունները». պարզաբանում է նոտարը

«Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագրի առանձնահատկությունները». պարզաբանում է նոտարը

28/06/2013

Հայտնի է, որ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվելու նպատակով քաղաքացիների կողմից համատեղ գործունեության պայմանագիրը կնքվում է գրավոր:

Սակայն նշենք, որ համատեղ գործունեության պայմանագրի կողմերից մեկի պահանջով պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով:

Իսկ այն դեպքում, երբ, պայմանագրի համաձայն, մասնակիցների կողմից պետք է ներդրվեն անշարժ գույք կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում, պայմանագիրը ենթակա է պարտադիր նոտարական վավերացման:

Մինչդեռ պարզ գրավոր ձևով, այսինքն ՝ առանց նոտարական վավերացման կնքվող համատեղ գործունեության պայմանագիրը պետք է ստորագրեն պայմանագրի բոլոր մասնակիցները, որոնց ստորագրության իսկությունը կարող է հաստատել համայնքի ղեկավարը:

 

Կենտրոն տարածքի նոտար
Մարինե Մանուկյան


<<Պարզաբանում է նոտարը>> խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:

 

Աղբյուր ՝ Իրավաբան.net

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ