Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » «Առուվաճառքի պայմանագրով կարո՞ղ է նախատեսվել ապրանքն ապահովագրելու վաճառողի պարտականությունը». պարզաբանում է նոտարը
26/09/2013
-Նշենք, որ առուվաճառքի պայմանագրով կարող է նախատեսվել` ապրանքն ապահովագրելու վաճառողի կամ գնորդի պարտականությունը:
Այն դեպքում, երբ ապրանքն ապահովագրելու համար պարտավոր կողմը պայմանագրի պայմաններին համապատասխան չի իրականացնում դրա ապահովագրությունը, մյուս կողմն իրավունք ունի ապահովագրել ապրանքը և պարտավոր կողմից պահանջել հատուցելու ապահովագրության ծախսերը կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց:
Կենտրոն տարածքի նոտար
Մարինե Մանուկյան
<<Պարզաբանում է նոտարը>> խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:
Աղբյուր՝ Իրավաբան.net