Տեղեկատու » Նորություններ » ՀՀ նոտարական պալատի կողմից մեկնարկվել է սեմինարների շարք
05/06/2014
ՀՀ նոտարական պալատի կողմից մեկնարկվել է սեմինարների շարք` ուղղված բազմամյա փորձ ունեցող նոտարների կողմից իրենց գիտելիքների և հմտությունների փոխանցմանը երիտասարդ նոտարներին: Հունիսի 4-ին ՀՀ նոտարական պալատում տեղի ունեցավ սեմինար-քննարկում` ժառանգության ինստիտուտին առնչվող հարցերի, մասնավորապես` ժառանգության ընդունման, ժառանգության ընդունման ժամկետի, ժառանգության ձևակերպման, փաստացի տիրապետման վերաբերյալ: Սեմինարի ընթացքում քննարկվեցին ժառանգության հետ կապված վիճահարույց ասպեկտներ, ինչպես նաև էլեկտրոնային նոտարի համակարգի կիրառման հետ կապված գործնական հարցեր:
Սեմինարը վարում էր Աջափնյակ տարածքի փորձառու նոտար Առաքելյան Ռոզան: Սեմինարի մասնակիցների թվում էին Հովսեփյան Լինան, Դանիելյան Էլմիրան, Տաշչյան Տաթևիկը, Բեգլարյան Դիաննան, Նազինյան Սյուզաննան, Հայրապետյան Ատոմը, Մանուչարյան Նունեն, Հովհաննիսյան Վահեն և Բզնունի Գագիկը: