Տեղեկատու » Նորություններ » Նոտարական պալատը նոր նախագահ ունի
19/07/2014
Նոտարական պալատը նոր նախագահ ունի ՀՀ արդարադատության նախարարությունում հուլիսի 19-ին անցկացված ՀՀ նոտարական պալատի ընդհանուր ժողովի ժամանակ Պալատի նոր նախագահ է ընտրվել Կենտրոն տարածքի նոտարական գրասենյակի նոտար Հասմիկ Հարությունյանը: Ժողովի ժամանակ ՀՀ նոտարական պալատի գործող նախագահ Մամիկոն Ասլանյանը հայտարարել է իր լիազորությունները վայր դնելու մասին և Նոտարական պալատի նախագահի պաշտոնում առաջարկել նոտար Հասմիկ Հարությունյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցած 91 անդամից Հասմիկ Հարությունյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 83 նոտար: