ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ նոտարական պալատի նախագահ

ՀՀ նոտարական պալատի նախագահ

22/07/2014

ՀՀ նոտարական պալատի նախագահի կարգավիճակի հետ բարձրանում է մարդու պատասխանատվության գիտակցումը, սկսում է սեփական մոտեցումների, աշխարհայացքի վերաիմաստավորման, խնդիրներին մոտենալու ու դրանց լուծման ուղիների մշակման սկզբունքների վերարժևորման գործընթացը, որտեղ բարեխղճությունն ու սկզբունքայնությունը պետք է դառնան առաջնորդող վարքաբանություն: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ վստահեցին այս պաշտոնը, և ես, իմ գիտելիքները, փորձն ու ջանքերը գործի դնելով, կփորձեմ բացահայտել ոլորտում առկա խնդիրներն ու գտնել համապատասխան լուծումներ՝ նպաստելով նոտարական կայուն ու կուռ համակարգի կայացմանը, մեր հասարակության իրավագիտակցության բարձրացմանն ու նորմատիվային հարաբերությունների մշակույթի ամրապնդմանը: Նոտարական պալատի նախկին նախագահ, իմ լավ բարեկամ Մամիկոն Ասլանյանին շնորհակալություն եմ հայտնում կատարած աշխատանքի համար՝ մաղթելով հետագա առողջ համագործակցություն, հաջողություններ գործնական հարթությունում:
 
ՀՀ Նոտարական պալատի նախագահ՝ Հասմիկ Հարությունյան

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ