ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության պատվիրակությունը գտնվում էր ՀՀ նոտարական պալատում:

Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության պատվիրակությունը գտնվում էր ՀՀ նոտարական պալատում:

13/08/2014

Ս.թ. օգոստոսի 12-ին Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների միասնական պետական ռեգիստրի վարչության ղեկավար Դմիտրի Կովալենկոյի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր ՀՀ նոտարական պալատում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանը, ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մինասյանը, ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը, ՀՀ նոտարական պալատի վարչության անդամ Մարինա Մանուկյանը և ՀՀ նոտարական պալատի աշխատակազմի ղեկավար Արման Օհանյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՀՀ նոտարիատի ոլորտում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները, նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի գործունեության, ՀՀ նոտարական պալատի իրավական կարգավիճակի, ինչպես նաև նոտարների կողմից իրավաբանական անձանց պետական գրանցման գործառույթների իրականացման հետ կապված առանձնահատկությունները: Բելառուսական պատվիրակության կողմից մատնանշվեց, որ նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի գործառնությունը մեծ առաջընթաց է համակարգի զարգացման համար, որին բելառուսական կողմը պատրաստ է հետևել: Հանդիպման ընթացքում ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչները բելառուսական պատվիրակության անդամների հետ քննարկեցին հետագա համագործակցության եզրերի մասին:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ