ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Անկախ Հայաստան,

Անկախ Հայաստան,

21/09/2014

Մենք արդեն ստեղծել ենք անկախ Հայաստան, եկեք ստեղծենք ամուր պետություն՝ զարգացող տնտեսությամբ, գիտակից քաղաքացիական հասարակությամբ, ժողովրդական կամքով, ճկուն կառավարման ինստիտուտներով և արդարադատության համակարգով: Մենք մենք արդեն կառուցել ենք մեր երկիրը, եկենք կերտնեք նրա տեսլականը՝ ժողովրդավարական հիմքով, զարգացման ուղիներով, բարեկեցիկ ապագայով: Խորհրդային իրկանաությունը կուլ էր տվել մեր ազգային գաղափարը, ազգային ոգու զինանոցը, սակայն անկախության ուղին վերստին արժևորեց մեր պատմական գոյության իմաստը, անկախության ճշմարիտ ընթացքը, ամրապնդեց մեր հավատն ու կամքը՝ կերտելու կենսունակ երկիր, որը կարողացավ և կարողանում է ամենօրյա պատերազմի վտանգի պայմաններում քայլել համամարդկային արժեքների պահպանման, ժողովրդավարական համակարգի կերտման և հակառակորդներին իր մարտունակ բանակով զսպելու ճանապարհով: Անկախության հանրաքվեն ու Արցախյան գոյամարտը ցույց տվեցին, որ Հայ ժողովուրդը չի կորցրել ազատ ապրելու տենչը, իսկ դրանց արդար ավարտն ապացուցեց, որ այդ ազատությունը նստած է մեր գեներում ու բաբախում է մեր սրտերում: Անհնար է վախեցնել, վհատեցնել մի ժողովրդի, որն իր պատմության էջերը բազմիցս խմբագրել է սեփական զավակների արյամբ, օծել նրանց արդար քրտինքով, այդպիսի ժողովուրդը միշտ էլ նվաճում է իրենից խլված ազատությունը և պատժում այն նորից խլել ցանկացողներին: Հայ ժողովուրդը սրբագրեց իր պատմության մեջ սպրդած անարդարության վերջին էջը, և հիմա այն մտքով ծաղկեցնելու և հավատով շարունակելու ժամանակն է: Շնորհավոր տոնդ, Հայ ժողովուրդ, կեցցե՛ ազատ, անկախ Հայաստանը:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ