Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Բացվել է ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակն ու Ամուսնությունների պալատը
31/10/2014
Զաքիյան 3 հասցեում այսօր հանդիսավոր կերպով բացվել է ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակն ու Ամուսնությունների պալատը, որոնց խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ–ում գործող նոտարները, օտարերկյա հինգ պետությունների նոտարական պալատների ղեկավարներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
ԱԺ նախագահը, շնորհավորելով նոտարներին ու ՀՀ նոտարական պալատի աշխատակազմին նոր գրասենյակ ունենալու կապակցությամբ, նշել է, որ յուրաքանչյուր օր նոտարն առնչվում է մարդկանց հետ, նրանց տարաբնույթ խնդիրներին: «Իրավաբան լինելուց զատ նոտարը պիտի նաև հոգեբանական պատրաստվածություն ունենա: Նոտարը ոչ միայն իրավական, այլև բարոյական պատասխանատվություն ունի քաղաքացու և իր առջև. նրա գործունեությունը պետք է միտված լինի քաղաքացու օրինական շահերի պաշտպանությանը և պետության հեղինակության բարձրացմանըե,- ընդգծել է Գալուստ Սահակյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ վարչապետի, ՀՀ կառավարության և իր անունից շնորհավորել է բոլորին Նոտարական պալատի նոր գրասենյակի կապակցությամը և համոզմունք հայտնել, որ նման միջոցառման կազմակերպումը կփոխի նոտարական պալատի դերակատարումը: «Անկախության տարիներից ի վեր ձեռնամուխ ենք եղել նոտարական գործունեության բարեփոխման լուրջ միջոցառումների ծրագրի իրականացմանը: Պետական նոտարը դարձավ մասնավոր նոտար և պետության անունից սկսեց մատուցել հանրային ծառայություններե,- ասել է Դավիթ Հարությունյանը՝ հավաստիացնելով, որ նոտարական համակարգի արդյունավետության բարձրացման առումով ՀՀ կառավարությունը շարունակելու է իր քայլերը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ Կառավարության ձևավորումից հետո իր թիմի առջև կարևոր խնդիր էր դրել, որ Նոտարական պալատն ունենա պատշաճ աշխատանքային պայմաններ և Երևանցուն նվիրեն գեղեցիկ Ամուսնության պալատ: «Այսօր այս հարցը լուծված է և սա կարող եք համարել մեր փոքրիկ ներդրումը Հայաստանի նոր կառավարության լավ գործերի ցանկումե,- նշել է նախարարն ու հավելել, որ նոտարական համակարգի արդյունավետության բարձրացումը և քաղաքացիների համար առավել բարձրորակ ծառայությունների ապահովումը նախարարության առաջնահերթություններից է:
Հովհաննես Մանուկյանը արձանագրել է նաև այն փաստը, որ վերջապես երևանցուն վերադարձրին Ամուսնության պալատը: «Այն թեև իր շքեղությամբ չի համեմատվում մեր հիշողության մեջ դեռևս կանգուն մնացած Երիտասարդական պալատի՝ հայտնի «Կուկուռուզնիկիե շենքում տեղակայված Ամուսնության պալատի հետ, սակայն սա առաջին քայլը կլինի հանրապետության ՔԿԱԳ բաժիններում պատշաճ տեսքով և կահավորմամբ ամուսնության սրահներ ունենալու ուղղությամբե,- ասել է նախարարն ու ընդգծել, որ Երևանում ապրելով, պետք է միշտ հիշել՝ Հայաստանը միայն Երևանը չէ:
Ազգային Ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի անունից մեդալներով ու շնորհակալագրերով են պարգևատրվել Հայաստանում գործող նոտարները, իսկ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Նոտարական պալատի ղեկավարությանը վերջին ամիսների քրտնաջան աշխատանքի համար և, որպես գնահատանք, պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանին պարգևատրել ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալիե հուշամեդալով՝ որպես հետագա ակտիվության ևս մեկ գրավական:
Աղբյուր՝ moj.am