Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Նոտարական գրասնեյակներն այլևս առաջվանը չեն
14/11/2014
ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող նոտարական համակարգի շնորհիվ վերջերս կանխվեց միջազգային կեղծ փաստաթղթաշրջանառության դեպք, որը կարող էր հանգեցնել առանձնապես խոշոր չափերի գույքի կորստի Իրանի Իսլամական Հանրապետությունում: Մասնավորապես, Դոնեցկ քաղաքի նոտարի կողմից «վավերացված» կեղծ լիազորագրով փորձ է արվել լիազորագիրը թարգմանել Հայաստանի Հանրապետությունում` հետագայում նպատակ ունենալով այն օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող բարձրարժեք անշարժ գույքը վաճառելու համար: Խարդախության փորձը Հայաստանի Հանրապետությունում կանխվել է: Նշված դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նոտարական համակարգի շնորհիվ կանխվել և կանխվում են հանցագործություններ` ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս. այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am