ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Իրավունք ունի՞ համասեփականատերը կտակել իրեն պատկանող գույքի մասնաբաժինը

Իրավունք ունի՞ համասեփականատերը կտակել իրեն պատկանող գույքի մասնաբաժինը

05/03/2015

 

Իրավունք ունի՞ համասեփականատերը համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի մասնաբաժինը առանց մյուս համասեփականատերերի համաձայնության կտակել:

Կտակը համարվում է քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը: Քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառագությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին օրենսդրությամբ նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կտակը:Քաղաքացին պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնել կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին:Կտակի ազատությունը սահմանափակվում է միայն ժառանգության պարտադիր բաժնի կանոններով:


Կտակարարը իրավունք ունի կազմել ցանկացած՝ ներառյալ ապագայում ձեռք բերվելիք գույքի վերաբերյալ կարգադրություն պարունակող կտակ:

Ժառանգությունը բացվում է միայն այն գույքի նկատմամբ, որը ժառանգության բացման օրը պատկանել է կտակարարին:


Կտակարարը կարող է կտակը կազմել ամբողջ գույքի, դրա մի մասի կամ առանձին գույքի կամ իրավունքների վերաբերյալ:


Սանամ Հովսեփյան, «Իջևան» նոտարական տարածքի նոտար 


«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:
Աղբյուր ՝
Իրավաբան.net

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ