Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Արդարադատության նախարարը մասնակցել է Նոտարական ծառուղում իրականացվող ծառատունկին
11/04/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է Նոտարական ծառուղում իրականացվող ծառատունկին և անվանական ծառ տնկել:
Լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարարը նշել է, որ աշխատանքից դուրս՝ ազատ ժամերին, իր ամենասիրած զբաղմունքներից մեկն այգեգործությունն է:
«Մտնելով իմ այգի՝ միանգամից կզգաք իմ վերաբերմունքը բնության հանդեպ»,- ասել է Հովհաննես Մանուկյանը: Նախարարը տեղեկացրել է նաև, որ Արդարադատության նախարարության մոտ 150 աշխատակից այդ պահին մասնակցում է Հաղթանակ զբոսայգում իրականացվող ծառատունկին:
Աղբյուրը ՝ shamshyan.com