ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Մանկատան երեխաները նոտարների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ

Մանկատան երեխաները նոտարների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ

20/04/2015

ՀՀ նոտարական պալատի անդամները Պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանի ուղեկցությսմբ շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին, Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների հետ միասին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում իրականացրեցին է ճանաչողական այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:

Պալատից հաղորդում են, որ մանկատան սաները ծանոթացել են Հուշահամալիրի կառուցման պատմությանը, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհ գնացած 1.500.000 անմեղ զոհերի հիշատակին: Նոտարական պալատի վարչության անդամ Մարինե Մանուկյանը նշել է. «Մանկատան երեխաները, ծերանոցում բնակվող մեծահասակները մշտապես գտնվում են նոտարների ուշադրության կենտրոնում: Սա այն խավն է, որը ավելի քան կարիք ունի ուշադրության և խնդիր ինտեգրվելու որպես լիարժեք անդամ հասարակության մեջ»:

Նշենք նաև, որ ՀՀ նոտարական պալատի վարչության որոշմամբ մշակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարք:

Աղբյուր՝  Իրավաբան.net

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ