ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Մանկատան երեխաներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Մանկատան երեխաներն այցելել են Ծիծեռնակաբերդ

20/04/2015

ՀՀ նոտարական պալատի նախաձեռնությամբ շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին, Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների հետ միասին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում իրականացվել է ճանաչողական այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:

Մանկատան սաները ծանոթացել են Հուշահամալիրի կառուցման պատմությանը, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհ գնացած 1.500.000 անմեղ զոհերի հիշատակին:

Նոտարների պալատի անդամ Մարինա Մանուկյանը նշել է, որ մանկատան երեխաները, ծերանոցում բնակվող մեծահասակները մշտապես գտնվում են նոտարների ուշադրության կենտրոնում: Սա այն խավն է, որը ավելի քան կարիք ունի ուշադրության, և խնդիր` ինտեգրվելու որպես լիարժեք անդամ հասարակության մեջ:

Նշենք նաև, որ ՀՀ նոտարական պալատի վարչության որոշմամբ մշակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարք: ՀՀ նոտարական պալատը ՙՆոտարական պալատը խոցելի խմբերի կողքին`խորագրի ներքո պարբերաբար իրականացնում է բարեգործական միջոցառումներ:

Աղբյուր՝ lurer.com

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ