Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Մանկատան երեխաները նոտարների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ
20/04/2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, ՀՀ նոտարական պալատի նախաձեռնությամբ, ապրիլի 18-ին, Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:
Մանկատան սաները ծանոթացել են Հուշահամալիրի կառուցման պատմությանը, հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանությանը զոհ դարձած 1 500 000 անմեղ զոհերի հիշատակին:
«Մանկատան երեխաները, ծերանոցում բնակվող մեծահասակները մշտապես գտնվում են նոտարների ուշադրության կենտրոնում: Սա այն խավն է, որը ավելի քան կարիք ունի ուշադրության և խնդիր ինտեգրվելու որպես լիարժեք անդամ հասարակության մեջ»,- նշել է Նոտարական պալատի անդամ Մարինա Մանուկյանը:
Նշենք նաև, որ ՀՀ նոտարական պալատի վարչության որոշմամբ մշակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարք:
ՀՀ նոտարական պալատը` «Նոտարական պալատը խոցելի խմբերի կողքին» խորագրի ներքո, պարբերաբար իրականացնում է բարեգործական միջոցառումներ:
Աղբյուր՝ Փաստինֆո.am