Տեղեկատու » Նորություններ » ՀՀ Նոտարական պալատի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ հանձնվեցին հավաստագրեր
06/05/2015
Մայիսի հինգին Նոտարական պալատի կողմից նոտարների աշխատակազմի և ստաժորների վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ հավաստագրեր հանձնվեցին:
Դասընթացները շարունակական դարձնելու խնդրանքները և շնորհակալության խոսքերը փաստեցին ,որ վերապատրաստման ծրագիրը ավելի քան հաջողված էր և արդյունավետ:
Ինչպես և Նոտարական պալատը հայտարարել էր բոլոր այն մասնակիցներին, ովքեր դասընթացից հետո ակնկալում էին աշխատանքի տեղավորվել նոտարական գրասենյակներում և կարողացան հաջողությամբ հաղթահարել բանավոր հարցազրույցի փուլը աշխատանք կառաջարկվի նոտարական գրասենյակներում:
Դասընթացների մասնակիցներին դասավանդվել էին հետևյալ թեմաները՝
• Պայմանագրերը քաղաքացիական իրավահարաբերություններում
• Քաղաքացիները և/կամ իրավաբանական անձինք որպես պայմանագրի կողմ
• ժառանգման իրավունք
• գրավի իրավունք
• ներկայացուցչություն
• ընդհանուր համատեղ և բաժնային սեփականություն հանդիսացող գույքի տնօրինում
• պատշաճ փաստաթղթերի հավաքագրում և ընդունում
• նոտարական էթիկա
• հոգեբանութուն եվ հաղորդակցման հմտություններ
• ինչպես նաեվ նոտարական ոլորտում կիրառվող համակարգչային ծրագրերի իմացություն:
Վերապատրաստումները կնպաստեն նոտարական գրասենյակներում քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը եվ կլինեն շարունակական: