Տեղեկատու » Նորություններ » Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելոռուսի նոտարների համատեղ ստաժավորումը.
04/08/2016
Ս/թ. հուլիսի 20-22 Բելոռուսի Հանրապետության Մինսկում քաղաքում ԵՏՄ երկրների նոտարական պալատների փոխհամագործակցության շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելոռուսի նոտարների համատեղ ստաժավորումը:Հայաստանի Հանրապետությունից ստաժավորմանը մասնակցելու համար Բելոռուսի Հանրապետություն են գործուղվել «Դիլիջան» նոտարական տարածքի նոտար Ալբերտ Եգանյանը և «Գավառ» նոտարական տարածքի նոտար Տարոն Գրիգորյանը:
20.07.2016թ. Բելոռուսի նոտարական պալատում կայացավ կլոր սեղան-քննարկում ,,Բելոռուսի նոտարների գործունեության կազմակերպումը,, թեմայով:Բացման և մասնակիցներին ողջույնի խոսքով հանդես եկավ ԲՆՊ նախագահ Նատալիա Բորիսենկոն:Բելոռուսում լատինական նոտարիատին անցում կատարելու թեմայով հադես եկավ Մինսկի քաղաքային նոտարական պալատի նախագահ Ելենա Մետելսկայան մանրամասն ներկայացնելով նոտարիատի ոլորտում կատարված փոփոխությունները, և Բելոռուսի նոտարական համակարգի կառուցվածքը: Ավարտին տեղի ունեցավ քննարկում ԵՏՄ երկրների նոտարիատի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ մասնավորապես՝ անշարժ գույքի նկատմամբ գործարքների վավերացում, կատարողական մակագրությունների կատարում, նոտարական գործավարության կարգը, նոտարական արխիվ և արխիվի վարման կարգը:
Նույն օրը ստաժավորման մասնակիցները այցելեցին Մինսկ քաղաքի Կենտրոնական շրջանի նոտարական գրասենյակ:
21.07.2016թ. ստաժավորման մասնակիցները այցելեցին ԲՆՊ Բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ մասնակցեցին ,,Ամուսնական պայմանագիր,, և ,,Փոխնակ մայրության պայմանագիր,, թեմաներով սեմինարին: Զեկուցող՝ Մինսկի 1 նոտարական գրասենյակի վարիչ Վերոնիկա Լիտվինկո: Այնուհետև Ղազախստանի, Հայաստանի և Ռուսաստանի նոտարները ներկայացրեցին իրենց երկրներում նոտարիատի ոլորտում կատարված բարեփոխումները: Նույն օրը ստաժավորման մասնակիցները այցելեցին Մինսկի մարզային և Մինսկի քաղաքային նոտարական պալատների արխիվներ:
22.07.2016թ. այց Մինսկի 1 նոտարական գրասենյակ և Մինսկի քաղաքային նոտարական պալատ,որտեղ կայացավ քննարկում կատարողական մակագրությունների մասին:
Այցի շրջանակում կազմակերպիչները նախատեսել էին նաև լայն մշակութային միջոցառումներ: