ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ԵՏՄ անդամ-պետությունների նոտարական պալատների ներկայացուցիչների ստաժավորումը` Մինսկում

ԵՏՄ անդամ-պետությունների նոտարական պալատների ներկայացուցիչների ստաժավորումը` Մինսկում

21/08/2017

    Ս.թ. օգոստոսի 15-18-ը Մինսկում տեղի ունեցավ ԵՏՄ անդամ պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի նորատական պալատների ներկայացուցիչների հերթական ստաժավորումը: Ստաժավորման հիմնական նպատակը անդամ-պետությունների նոտարական պալատների միջև փորձի փոխանակումն ու ոլորտում առկա խնդիրների քննարկումն է:

    Հանդիպման շրջանակներում կազմակերպվեց այցելություն Բելառուսի նոտարական պալատ, որտեղ պալատի նախագահ Նատալյա Բորիսենկոյի գլխավորությամբ քննարկվեցին անդամ-պետությունների նոտարական պալատների գործունեությանը, ընդհանրություններին և տարբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Ներկայացվեցին նաև մասնակից երկրների համապատասխան օրենսդրություններում տեղի ունեցած փոփոխությունները, նոտարների աշխատանքում էլեկտրոնային ծրագրերի կիրառմամբ պայմանավորված առանձնահատկություններն ու փոփոխությունները: Քննարկվեցին կատարողական մակագրությունների վերաբերյալ մասնակից երկրներում գործնականում առկա առանձնահատկությունները, օրենդրական կարգավորումները:

   Ստաժավորմանը Հայաստանից մասնակցում էին «Անի» նոտարական տարածքի նոտար Տաթևիկ Տաշչյանը և «Գորիս» նոտարական տարածքի նոտար Առնո Առաքելյանը, որոնք հանդիպման ընթացքում ներկայացրել են Հայաստանում կիրառվող AENIS (Armenian E-Notary Information System) էլեկտրոնային համակարգը, դրա կիրառումը և առավելությունները: Ներկայացվել են նաև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխությունները և այդ համատեքստում` իրավաբանական նշանություն ունեցող փաստերի հաստատուման գործընթացը:

   Նշենք, որ ստաժավորման շրջանակներում կազմակերպվեց նաև այցելություն Բելառուսի նոտարական պալատի բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ պահպանվում է Բելառուսի նոտարական արխիվը: Այստեղ մասնակիցները ծանոթացան արխիվի վարման գործընթացին և կիրառվող տեխնոլոգիաներին: Ներկայացվեց EIS նոտարական ծրագիրը, որը միտված է նոտարական համակարգի արդիականացմանը և քաղաքացիների համար նոտարական գործընթացների պարզեցմանը: Քննարկման շրջանակներում համեմատականներ անցկացվեցին Հայաստանում գործող AENIS ծրագրի հետ:

Հիշեցնենք, որ ստաժավորումը կրում է ամենամյա բնույթ, այն ԵՏՄ անդամ-պետությունների նոտարական պալատների միջև կազմակերպվել է սկսած 2014թ.-ից:

 

ՆԿԱՐՆԵՐ

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ