Տեղեկատու » Նորություններ » ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՅԱՑԱՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ
19/10/2017
2017 թվականի հոկտեմբերի 12-14-ը ք. Երևանում անցկացվեց Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նոտարների համատեղ ստաժավորումը և փորձի փոխանակումը, որի շրջանակում պատվիրակներն այցելեցին Երևան քաղաքի հին և նոր նոտարական գրասենյակներ, ծանոթացան նոտարական գործավարության և արխիվի վարման կարգերին, ինչպես նաև վերջիններիս ներկայացվեցին նոտարական պրակտիկայում հանդիպող այլ գործնական աշխատանքներ:
Նշված ծրագրի շրջանակում հոկտեմբերի 13-ին ՀՀ նոտարական պալատում կազմակերպվեց կլոր-սեղան քննարկում, որի ընթացքում յուրաքանչյուր երկիր ներկայացրեց իր համակարգում առկա նորությունները և ներդրված էլեկտրոնային համակարգերը: Քննարկվեցին նաև նոտարիատի ոլորտի պրակտիկ և արդի այլ հարցեր՝ կապված նոտարական գործունեության առավել արդյունավետ կազմակերպման և ծառայությունների մատուցման որակի էլ ավելի բարձրացման հետ:
Ծրագրով նախատեսված այլ միջոցառումների շրջանակում ՀՀ նոտարական պալատի հյուրերն այցելեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Ստաժավորման և փորձի փոխանակման արդյունքում նոտարները փաստեցին նման ծրագրերի կարևորությունը նոտարական համակարգերի միջև փոխհամագործակցության սերտացման գործում ընդհանրապես և ստացված տեղեկատվության օգտակարությունն իրենց պրակտիկ աշխատանքում մասնավորապես: