ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Փորձի փոխանակում՝ ԵՏՄ անդամ-երկրների նոտարական պալատների միջև

Փորձի փոխանակում՝ ԵՏՄ անդամ-երկրների նոտարական պալատների միջև

25/07/2018

   Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների նոտարական պալատների փոխադարձ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի հիման վրա նոտարների ստաժավորումը դարձել է փորձի փոխանակման արդյունավետ հարթակ:

   2018 թվականի հուլիսի 16-ից 18-ը Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում կայացել է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նոտարական պալատների ներկայացուցիչների հերթական համատեղ ստաժավորումը: Հայաստանից ստաժավորմանը մասնակցել են «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտար Ծովինար Անանյանը և «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Ռոզա Բեկչյանը:

   Միջոցառման ընթացքում անդամ-երկրների նոտարները այցելել են Բելառուսի նոտարական պալատի բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ մասնակցել են ԲՆՊ կողմից կազմակերպված կլոր սեղան ձևաչափով քննարկմանը: Քննարկման շրջանակներում խոսքով հանդես է եկել Բելառուսի նոտարական պալատի նախագահ Նատալյա Բորիսենկոն, ներկայացվել են զեկույցներ «Բելառուսի Հանրապետության իրավական համակարգում նոտարիատի դերն ու կառուցվածքը, նոտարական գործունեության իրավական կարգավարումը», «Նոտարի կողմից կատարողական մակագրություններ կատարելու պրակտիկան և իրավական կարգավորումը» թեմաներով, ինչպես նաև նոտարները ծանոթացել են Բելառուսի Հանրապետության նոտարիատի միասնական տեղեկատվական համակարգի աշխատանքին: Նոտարները նաև այցելել են ԲՆՊ բազմաֆունկցիոնալ կենտրոնում գտնվող Մինսկի մարզային և Մինսկի քաղաքային նոտարական պալատների նոտարական արխիվներին, որտեղ պահպանվում են դեռևս 1944 թվականին կազմված նոտարական գործեր: Քննարումների ընթացքում անդամ-երկրների նոտարները ևս ներկայացրել են իրենց երկրներում առկա փորձը, վեր են հանվել ինչպես առկա խնդիրները, այնպես էլ դրական փորձը:

   Անդամ-երկրների նոտարները այցելել են Մինսկ քաղաքում գտնվող մեկ նոտարական գրասենյակ և մեկ նոտարական բյուրո, ծանոթացել են նոտարական գրասենյակներում աշխատանքի կազմակերպման, գործավարության կարգին, էլեկտրոնային համակարգով նոտարական գործողությունների կատարման պրակտիկային, ցուցադրվել են համակարգից օգտվելու եղանակը և դրա առավելությունները:

   Բելառուսի նոտարական պալատի կողմից կազմակերպվել են նաև մշակութային և այլ միջոցառումներ: Միջոցառումների շրջանակներում նոտարները այցելել են Մինսկ քաղաքի տեսարժան վայրեր, ծանոթացել քաղաքի պատմությանը, ինպես նաև այցելել են «Ալիվարիա» գարեջրի գործարանի թանգարան և պետական սեփականություն հանդիսացող աշխարհում ճանաչում ունեցող ծանրաքարշ մեքենաների «ԲելԱԶ» գործարան:

 

Նկարներ →

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ