Տեղեկատու » Հայտարարություններ » ՀՀ նոտարների ամենամյա պարտադիր վերապատրաստման դասընթացներ
29/10/2018
Սույն թվականի նոյեմբերի 5-ից 23-ը ընկած ժամանակահատվածում մեկնարկում են ՀՀ նոտարների ամենամյա պարտադիր վերապատրաստման դասընթացները: Դասընթացները անցկացվելու են ոլորտին առընչվող օրենսդրական, իրավական և տեխնիկական մի շարք հարցերի շուրջ, որոնք վարելու են ՀՀ Նոտարական պալատի կողմից հրավիրված ՀՀ-ում գործող դատավորներ, ոլորտի գիտակներ և դասախոսներ:
Վերապատրաստման թեմաներում ներառվել են հետևյալ թեմաները՝
- Կառուցապատման իրավունք,
- Կառուցապատման իրավունքի հետ կապված դաս քննարկում, հարց ու պատասխան,
- Վարձակալության պայմանագիր, ՀՀ ՔՕ 624 հոդվածի կիրառումը գրանցող մարմնի կողմից վարձակալության ժամկետի ավարտից հետո: Ժառանգության վկայագրեր՝ տրված արտասահմանում ժառանգատուին պատկանող ողջ ժառանգական գույքի վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստանում գտնվող, նման վկայագրի գրանցուման առանձնահատկությունները: Ընդհանուր համատեղ և ընդհանուր բաժնային սեփականության դեպքում օտարման, գրավի, վարձակալության իրավունքի գրանցումը,
- Սնանկություն: Նոտարական պրակտիկայում առկա խնդիրները գործարքներ վավերացնելիս, դատական վեճերը՝ կապված սնանկության վարույթի հետ,
- Կատարողական թերթ և կատարողական վարույթ,
- Հարկային օրենսդրության փոփոխությունները նոտարի կողմից ներկայացվող հասվետվությունների մասով,
- ՔԿԱԳ մարմինների կողմից նախկինում և ներկայումս տրված փաստաթղթերում տեղ գտած անճշտությունները, դրանց ուղղման կամ ուղղումը մերժելու կարգը, կապված նոտարական գործարքների ձևակերպման հետ,
- Արտասահմանից ուղարկված փաստաթղթեր, լիազորագրեր, նոտարական պրակտիկայում առկա խնդիրները ՀՀ-ի կողմից չճանաչված պետություններից ստացած փաստաթղթերի ընդունումը գործարքներ կատարելիս,
- Կատարողական մակագրության թերթ,
- Իրավաբանական փաստեր,
- Նոտարական արխիվի ընդունումը ՀՀ ազգային արխիվի կողմից, ընդունմնան-հանձման ակտ,պրակտիկայում հանդիպող խնդիրները, վճարումը, քաղաքացիներին փաստաթղթերի տրամադրման կարգը,
- Նոտարական պրակտիկա և հոգեբանությունը, ինչպես ճիշտ կողմնորոշվել գործարքի կողմերի հոգեբանական վիճակը գնահատելիս,
- Աճուրդ, մասնագիտացված կազմակերպությունների կողմից աճուրդի կազմակերպումը առկա խնդիրները կապված նոտարական գործարքների հետ, դատական պրակտիկա,
- Ժառանգման իրավունք: Ժառանգի կողմից դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին ներկայացնելու կարգը, եթե ժառանգը ժառանգությունը ընդունելու հայտարաությունը տվել է արտասահմանում կամ ՀՀ այլ նոտարի մոտ,
- Ժառանգման իրավունք և ժառանգության ձևակերպումը այն դեպքում, երբ ժառանգատուն ունի շարժական և անշարժ գույք ՀՀ-ում և արտասահմանում,
- Անհատույց և հատուցումով սեփականաշնորհված անշարժ գույք ,առկա խնդիրները օտարման, ժառանգման դեպքում , դատական պրակտիկան,
- Նախավճար և նախնական պայմանագրեր, դատական վեճերը, նախադեպային որոշումները,
- Նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման առանձնահատկությունները վարչական դատարանում, առկա պրակտիկա,
- Պետական և համայնքային գույքի օտարումը, առկա խնդիրները: քաղաքապետարանի գործող իրավաբանական վարչության պետ,
- Ծնողական իրավուքներից հրաժարվելը, որդեգրում, դրանցից բխող դատական վեճերը և պրակտիկան,
- Լիազորագրեր, վերալիազորման իրավունքով տրված լիազորագրեր: Արտասահմանում երկարաժամկետ կամ անժամկետ տրված լիազորագրեր: Հողային օրենսգիրք և սահմանադրություն: Հողային օրենսգրքի 4 –րդ հոդվածի 3 և 3.1 կետերը, դրանց կիրառումը, դրանց հետ կապված դատական վեճերը,
- Էլեկտրոնային նոտար համակարգում առկա խնդիրները,
- Առուվաճառք: Առուվաճառքի պայմանագրի պետական գրանցումից հետո առուվաճառքի պայմանագիրը փոփոխելը կամ լուծելը,
- Ժառանգություն, ժառանգության ձևակերպումը ժառանգության ընդունման ժամկետի ավարտից հետո, ժառանգությունը փաստացի տիրապետելու հիմքերը , դատական վեճերը, փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունը ձևակերպելու արդյունքում,
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները, իրավաբանական անձանց իրական շահառուի բացահայտման հետ կապված պահանջները և եղանակները, ինչպես նաև նոտարների գործունեության հետ կապված կասկածելիության չափորոշիչները,
- Գրավ, շարժական և անշարժ գույքի գրավի առանձնահատկությունները: Ընդհանուր համատեղ և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անշարժ գույքի գրավ, վարձակալության , անհատույց օգտագործման կամ այլ իրավունքով ծանրաբեռնված անշարժ գույքի գրավ : Գրավադրված անշարժ գույքը աճուրդով վաճառելու դեպքում դատական, հարկային կամ այլ մարմնի կողմից կիրառված արգելանքի կիրառում,
- Նվիրատվություն: Նվիրատվության առանձնահատկությունները գույքը ծնողի կողմից անչափահաս զավակին նվիրելու դեպքում: Պետության, համայնքի, առևտրային կազմակերպությունների որպես նվիրատվության/նվիրաբերության կողմ հանդես գալը, առանձնահատկությունները , դատական պրակտիկայում հանդիպող վեճերը,
- Ապացույցների ապահովում, դատական վեճերը պրակտիկան,
- Ժառանգական գույքի զանգվածի գույքագրում,առկա խնդիրները նոտարական և դատական պրակտիկայում,
- Նոտարների կողմից իրավունքների գրանցում, փոփոխում կամ դադարում կատարելու հետ կապված առկա խնդիրները ,գույքի գրանցման մասին օրենք: