ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Մինսկ քաղաքում փորձի փոխանակում՝ ԵՏՄ անդամ-երկրների նոտարական պալատների միջև

Մինսկ քաղաքում փորձի փոխանակում՝ ԵՏՄ անդամ-երկրների նոտարական պալատների միջև

13/07/2019

ԵՏՄ անդամ-երկրների նոտարական պալատների միջև առկա համագործակցության շրջանակում 2019թ. հուլիսի 9-12 Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կայացել է նոտարների ստաժավորում, որին ՀՀ-ն պատվիրակության կազմում ներառված էին «Երևան»  նոտարական  տարածքի նոտարներ` Գայանե Ազարյանը և Մերի Սարգսյանը: Ստաժավորմանը մասնակից էին նաև Ռուսաստանի Դաշնությանից, Ղազախստանի Հանրապետությունից և Ղրղզստանի Հանրապետությունից պատվիրակ նոտարները:

Ստաժավորման ընթացքում նոտարները ծանոթացան  Բելառուսում նոր  գործարկված  էլեկտրոնային նոտար համակարգին: Դա շատ արդյունավետ  էր մեր նոտարիատի համար, քանի որ մասնակցող պետություններից էլ. նոտար  համակարգը վերջինն է  ներդրվել  Բելառուսում, իսկ ՌԴ, Ղազախստանում և ՀՀ այդ համակարգերը արդեն գործում են: 

Նոր  էլեկտրոնային համակարգին ծանոթանալը շատ  կարևոր էր, քանի որ մեր  գործընկերների համակարգում  հաշվի էին առնվել  այնպիսի նյուանսներ, որոնք  հետագայում կարող ենք ներդնել մեր էլ.համակարգում, ինչը կօգնի մեր էլ.նոտարը դարձնել ավելի արդիական և արդյունավետ:  Ստաժավորման ընթացքում այցելեցինք  Մինսկի նոտարական պալատ, Մինսկի նոտարական գրասենյակ և  նոտարական բյուրո: 

Ստաժավորման արդյունքներից է նաև, որ գտնվելով Բելառուսում մենք ծանոթացանք ոչ միայն Բելառուսի նոտարներին, այլև հնարավորություն ունեցանք  շփվել ՌԴ, Ղրղզստանի և Ղազախստանի նոտարների հետ, որոնք ներկայացրեցին իրենք նոտարիատի  ձեռքբերումները և  խնդիրները: Մենք ևս  ներկայացրեցինք մեր ձեռքբերումները  և  խնդիրները  և  քննարկեցինք լատինական  նոտարիատի զարգացման ուղիները:

 

Հեղինակ՝ Գայանե Ազարյան

Աստանա քաղաքում փորձի փոխանակում՝ ԵՏՄ անդամ-երկրների նոտարական պալատների միջև

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ