ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Դպրոցականների այցը ՀՀ Նոտարական պալատ

Դպրոցականների այցը ՀՀ Նոտարական պալատ

13/09/2019

ՀՀ նոտարական պալատը, կարևորելով ապագա իրավագիտակից և իրենց իրավունքները, պարտականությունները իմացող օրինապահ քաղաքացիների դերը ՀՀ-ի զարգացման, կայունացման գործում, այս անգամ իր ջերմ տանիքի տակ էր հյուրընկալել Երևան քաղաքի թիվ 78 դպրոցի 8-Ա դասարանի աշակերտներին:

Հանդիպման ժամանակ ջերմ և անկաշկանդ միջավայրում ՀՀ ՆՊ նախագահը աշակերտներին ներկայացրեց նոտարի գործունեությունը, երեխաների իրավունքները, պարտականությունները, պատասխանեց աշակերտների հարցերին:

Մանկավարժական կազմի փոխանցմամբ` հանդիպումից հետո աշակերտներից ոմանք հաստատապես որոշում կայացրեցին ձեռք բերել իրավաբանի մասնագիտություն:

 

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ