Տեղեկատու » Նորություններ » Ռուսաստանում նոտարիատը ինքնուրույն իրավական ինստիտուտ ճանաչելու 155 ամյակին նվիրված գիտաժողով
26/04/2021
2021 թվականի ապրիլի 26-ին ՌԴ Մոսկվա քաղաքում ՌԴ դաշնային նոտարական պալատն անցկացրել է գիտագործնական գիտաժողով նոտարիատի գործունեության զարգացման և կատարելագործման արդի հարցերով՝ նվիրված «Նոտարական մասի վերաբերյալ կարգի» հաստատման և Ռուսաստանում նոտարիատը ինքնուրույն իրավական ինստիտուտ ճանաչելու 155 ամյակին։
Գիտաժողովին հրավիրված էին ՌԴ պետական իշխանության մարմինների, ՌԴ սուբյեկտների նոտարական պալատների ներկայացուցիչներ, ականավոր հասարակական և գիտական գործիչներ, ինչպես նաև մի շարք երկրների նոտարական պալատների նախագահները։
Գիտաժողովին ՀՀ նոտարական պալատից մասնակցել է Պալատի նախագահի տեղակալ Անահիտ Ղազարյանը։ Գիտաժողովի շրջանակներում կազմակերպված հանդիպումների ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև ՀՀ և ՌԴ նոտարական պալատների համագործակցության հետագա ուղղությունները։