ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՏԱՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԵՐԸ ՄԱՐԶԵՐ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՏԱՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԵՐԸ ՄԱՐԶԵՐ

15/09/2021

Նոտարական գրասենյակների զարգացման և նորարարական իրավական գործիքներ կիրառելու նպատակով, պալատի վարչության որոշմամբ, Նոտարական պալատի նախագահությունն սկսել է մարզային այցելություններ իրականացնել։ Երկօրյա առաջին այցի շրջանակներում հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել Շիրակի մարզի նոտարների հետ։

Պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի խոսքով, արտագնա հանդիպումները հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալ նոտարական գրասենյակների առկա պայմաններին և մատուցած իրավաբանական օգնության որակին։  

Նոտարական պալատի նախագահը, պալատի ներկայացուցիչներն այցելել են Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի, Գյումրիի, Ախուրյանի, Մարալիկի, Արթիկի նոտարական գրասենյակներ։

Այցի ընթացքում մանրակրկիտ ուսումանասիրվել են գրասենյակներում արխիվային տարածքների առկայությունը ու այնտեղ պահվող փաստաթղթերի պահման պայմանները։ «Անհրաժեշտ է արխիվային փաստաթղթերն այնպիսի վիճակում պահպանել, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան դրանց օգտագործման համար։ Մենք հետևողական կլինենք, որպեսզի պատշաճ կատարվեն կարգով նախատեսված պայմանները»,-նշել է Լիլիթ Մուրադյանը։

Լիլիթ Մուրադյանը և վարչության անդամները շիրակցի նոտարների հետ քննարկել են իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի, Հայաստանում գույք ունեցող, սակայն արտերկրում բնակվող և մահացած Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիների գույքի նկատմամբ ժառանգական իրավունքների ձևակերպման, ինչպես նաև կատարողական մակագրության ինստիուտի գործիքակազմի ավելի արդյունավետ և ինտենսիվ օգտագործման հետ կապված հարցեր։

Պալատի վարչության անդամները պատշաճ ուշադրություն են դարձրել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատելու համար վկայից ցուցմունք վերցնելու ընթացակարգի խնդիրներին։

Պալատի ներկայացուցիչների կազմում են եղել նաև արխիվային հանձնաժողովի անդամները։

Այցին մասնակցել են Նոտարների պալատի նախագահի տեղակալ Անահիտ Ղազարյանը և վարչության անդամներ Մարինե Սարգսյանը և Գոռ Դիլոյանը։

 

 

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ