ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ Է՝ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՈՒ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ. ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ Է՝ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՈՒ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ. ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ

21/09/2021

 

Հարգելի հայրենակիցներ,
Հայաստանում գործունեություն ծավալող նոտարների անունից ջերմորեն շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ։ Մենք՝ իրավաբաններս, հաճախ իրադարձություններին վերաբերվում ենք դրա իրավական բաղադրիչի տեսանկյունից։
Սակայն, երբ հետահայաց դիտարկում ենք անկախությանը, ոչ որպես իրավական, այլ ազգային արժեք, անզեն աչքով էլ կարողանում ենք արձանագրել․ այն մեր ժողովրդի համար բացարձակ արժեք է՝ գոյության ու կյանքի իրավունք։
Մենք՝ նոտարներս, ամենօրյա աշխատանքում փաստաթղթերի հետ աշխատելիս, հանդես ենք գալիս Հայաստանի Հանրապետության անունից ու իրականացնում առավելագույնը, որպեսզի մեր վավերացրած փաստաթղթերը լինեն հնարավորինս անխոցելի և բխեն Հայաստանի Մայր օրենքի և մյուս իրավական ակտերի ոգուց։
Յուրաքանչյուրս մեր առօրյայում ու աշխատանքում պետք է մեր գործուն քայլերը իրականացնենք ավելի արժևորելու ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ գաղափարը։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության տոնը, մաղթում եմ խաղաղ երկինք ու անսպառ ներուժ հայ ազգին՝ ամրապնդելու մեր ամենանվիրականը՝ անկախությունը ու ինքնիշխանությունը։
Հարգանքով,
ՀՀ նոտարական պալատի նախագահ
Լիլիթ Մուրադյան
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ