ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՏԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՏԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

02/10/2021

 

Հարգելի հայրենակիցներ,
Հոկտեմբերի 2-ը նշվում է որպես Լատինական նոտարիատի միջազգային օր։ Շնորհավորում եմ նոտարների մասնագիտական գործունեության օրվա կապակցությամբ։
Նոտարների գործունեության ու դրա որակի մասին խոսելիս, անհրաժեշտ է արձանագրել, որ մենք կատարում ենք պատասխանատու աշխատանք։ Հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից՝ մենք իրականացնում ենք գործունեություն, որն առնչվում է քաղաքացու օրինական շահերի պաշտպանությանը և դրանց իրացմանը։
Անհրաժեշտ է գիտակցել, որ նոտարը կատարում է արդարադատությանը նպաստող կարևոր գործունեություն։
Ամենօրյա աշխատանքում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար կատարում ենք այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատումը, ժառանգական իրավունքների տրամադրումը, գույքային հարաբերությունների վավերացումը և այլն, որոնք անհրաժեշտ են մեր քաղաքացիներին։
Նոտարի որակյալ և գիտելիքահեն աշխատանքից է կախված նաև մեր դատարանների ծանրաբեռնվածության թեթևացումը։ Վերջին տարիններին այս առումով մենք արձանագրել ենք բարելավում։ Կարծում եմ, այս գործընթացը շարունակական կլինի և կհասնենք մեր հիմնական առաքելությանն՝ արդարադատության իրականացմանը նպաստող գործողությունների շոշափելի արդյունքի։
Մեկ անգամ ևս շնորհավորելով նոտարներին մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ նոտարներին արդյունավետ ու բեղուն աշխատանք՝ ի շահ մեր երկրի ու քաղաքացիների բարեկեցության։
ՀՀ նոտարական պալատի նախագահ
Լիլիթ Մուրադյան
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ