Տեղեկատու » Նորություններ » ՁԵՐ ՕՐԻՆԱՊԱՇՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Է ԿԱԽՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՕՂԱԿԻ ՈՐԱԿՆ ՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՔՆՆԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
08/10/2021
Հայաստանի նոտարական պալատի անունից ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ։
Հայաստանում Ձեր մասնագիտական տոնը նշվում է արդեն 6-րդ տարին։
Սակայն, քննչական ապարատը ոչ մեկ անգամ է ցուցադրել իր մասնագիտական պրոֆեսիոնալիզմը։
Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում դուք ապահովում ենք հանցավորության բացահայտման կարևոր գործառույթ, նախաքննության փուլում կատարում կարևոր ու պատասխանատու աշխատանք։ Ձեր օրինապաշտ գործողություններից է կախված Հայաստանում արդարադատության նախաքննության օղակի որակն ու դատական մարմիններում մեղադրանքի պաշտպանությունը։
Շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ խաղաղություն, մասնագիտական նորանոր հաջողություններ և անսպառ ընտանեկան ջերմություն։
ՀՀ նոտարական պալատի նախագահ
Լիլիթ Մուրադյան