Տեղեկատու » Նորություններ » ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
20/12/2021
Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ Ազգային անվտանգության ծառայությունը մեր երկրի անվտանգության ապահովման կարևոր կառույցներից է և բոլորս էլ բարձր ենք գնահատում ԱԱԾ-ի դերն ու նշանակությունը։
Մենք հաճախ չենք տեսնում այն լայնածավալ գործունեությունը, ու չենք տեղեկանում կատարված աշխատանքի մասին, կամ երկար տարիներ անց ենք իմանում այն սխրանքների մասին, որոնք իրականացնում է ձեր կառույցը։
Օգտվելով առիթից՝ երախտագիտության խոսքեր եմ հղում ԱԱԾ բոլոր աշխատակիցներին, իրենց կատարած հայրենանվեր աշխատանքի համար․ նրանք կատարում են վտանգներով լի պատասխանատու աշխատանք, որի արդյունքն է Հայաստանի անկախ ու անվտանգ հանրապետությունը։
Շնորհավորում եմ ԱԱԾ աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապապկցությամբ և մաղթում բազմաթիվ հաջողություններ ու անամպ երկինք։