Տեղեկատու » Նորություններ » ՆՈՏԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՂ ՀԱՐՑԵՐԸ: ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
16/02/2022
ՀՀ նոտարական պալատի վարչության անդամները և Պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը հերթական անգամ հանդիպել են նոտարական համայնքի ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակը մասնագիտական քննարկումներն են, մասնավորապես՝ նոտարների մոտ իրենց գործունեության ընթացքում առաջացած խնդիրների և դրանց լուծման օրենսդրական և տեխնիկական ուղիների վերաբերյալ:
«Հանդիպումների այս ձևաչափը պարբերաբար կիրառվում է, որը հնարավորություն է տալիս տեղում մասնագիտական օգնություն ցուցաբերել համայնքի անդամին, ինչպես նաև ընդհանուր քննարկումների միջոցով նպաստում ենք նոտարների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը»,-նշել է Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը:
Պալատի նախագահը հայտնել է, որ պարբերաբար հարցեր են ստանում նոտարներից՝ կապված օրենսդրական կամ պրակտիկ խնդիրների հետ, որոնք հավաքագրվում և քննարկվում են Պալատի համապատասխան հանձնաժողովում կամ վարչությունում Սակայն նման հանդիպում-քննարկումների ձևաչափըը առավել արդյունավետ է:
Հանդիպում – քննարկմանը նոտարների հետաքրրքությունների շրջանակներում հնչող հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:
Հանդիպման ավարտին համայնքի անդամները հայտարարել են, որ նման ձևաչափի հանդիպումները արդյունավետ են, իսկ Պալատի նախագահը և վարչության անդամները վստահեցրել են, որ դրանք շարունակական են լինելու: