ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » ԻՆՉ ԷԼ ՆԵՐԴՐՎԻ՝ ՉՊԵՏՔ Է ՃՆՇԵԼ ՆՈՏԱՐԻՆ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՆ ԱՌԱՆՑ ԱՅԴ ԷԼ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐԴ Է․ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ՝ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ․IRAVABAN.NET

ԻՆՉ ԷԼ ՆԵՐԴՐՎԻ՝ ՉՊԵՏՔ Է ՃՆՇԵԼ ՆՈՏԱՐԻՆ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՆ ԱՌԱՆՑ ԱՅԴ ԷԼ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐԴ Է․ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ՝ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ․IRAVABAN.NET

01/03/2022

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարությամբ նախատեսվում է ապահովել նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով գործարք վավերացնելու և փաստաթղթերի փոխանակման պայմաններ: Նշվում է, որ համապատասխան կարգավորումների դեպքում հնարավոր կլինի նշված գործողությունն իրականացնել ՀՀ ամբողջ տարածքում, ինչպես նաև այլ պետությունների և ՀՀ նոտարների միջև:


Թեմայի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի հետ, ով իր կարծիքն է հայտնել նախատեսվող փոփոխությունների մասին:

-Տիկին Մուրադյան, թեպետ այս փոփոխությունը դեռ կյանքի չի կոչվել, կնշե՞ք, թե ի՞նչ ռիսկեր եք տեսնում այստեղ։

-Իհարկե, քանի դեռ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով գործարք վավերացնելու և փաստաթղթերի փոխանակման գործառույթը չի կիրարկվել, ռիսկերը կարելի է բազմազանել, մասնավորապես՝ ազատ, անկաշկանդ, առանձին (միայն նոտար և անձ) պայմաններում գործարքի կողմի իրական կամքի ճշտման հնարավորության բացակայությունից մինչև նույնիսկ անձի գործունակության, իսկ երբեմն էլ հնարավոր է նույնիսկ՝ ինքնության պարզման հնարավորության բացակայություն, փաստաթղթերի կեղծված լինելու հանգամանքի պարզման բացակայությունից մինչև նոտարական գործողության կատարման կոնֆիդենցիալության կամ որ նույնն է՝ նոտարական գաղտնիքի պահպանման հնարավորության բացակայություն։ Անկասկած է, որ նման խնդիրների հետևանքով ի հայտ եկած ռիսկերի համար նոտարն իրավաչափորեն չպետք է որևէ պատասխանատվություն կրի, այդուհանդերձ, էլեկտրոնային եղանակով կնքված գործարքների արդյունքում կարող է մեծանալ կողմերի վնաս կրելու ռիսկը։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 


ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ