ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08/03/2022

 

Սիրելի մայրեր ու քույրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ կանանց և, մասնավորապես, Հայաստանի կին նոտարներին տոնի կապակցությամբ:
Այս կարևոր ու անսահման սիրով լի տոնը մշտապես գեղեցկացրել է մեր իրականությունը: Կանայք հայոց պատմության բոլոր ժամանակներում նեցուկ են եղել ոչ միայն մեր պետականությանն ու երկրին, այլ նաև հանդիսացել են հայ ընտանիքի կայունության առհավատչյան:
Նվիրումի այս դրսևորումն աննախադեպ է, որը միտված է հայկական ավանդական ընտանիքի պահպանմանը: Միայն կանայք կարող են ընտանիքի հոգսերի ահռելի բեռ վերցնել ու միաժամանակ մնալ համակրելի ու գեղեցիկ։
Սիրելի՛ մայրեր, երախտագիտությունս եմ հայտնում յուրաքանչյուրիդ ձեր հանդուրժողականության ու հայրենասիրության համար, որովհետև ձեր զավակներին տված դաստիարակությունն ու կրթությունն է, որ ուժեղ է պահում մեր պետականության հիմքերը:
Սիրելի կանայք,
Հայաստանում կնոջ դերի արժեվորումն ուղեկցվում է նրանց իրավունքների պաշտպանության բարձրացմամբ:
Հայաստանում կանանց իրավունքներին առնչվող օրենքներն ու իրավական ակտերը, իմ գնահատմամբ, գտնվում են օրինակելի մակարդակի վրա:
Մեկ անգամ ևս սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս կանանց տոնի կապակցությամբ ու մաղթում գարնանային թարմություն ու անսպառ ընտանեկան ջերմություն:
Հարգանքով
Նոտարական պալատի նախագահ
Լիլիթ Մուրադյան
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ