Տեղեկատու » Նորություններ » ՀԱՅՏՆԻ ԵՆ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
19/04/2022
Սույն թվականի ապրիլի 18-ին տեղի է ունեցել նոտարների թեկնածուների որակավորման ստուգման երրորդ՝ Արդարադատության նախարարի հետ հարցազրույցի փուլը։ Հարցազրույցի փուլին մասնակցած 9 թեկնածուներից բոլորն էլ հաղթահարել են մրցութային վերջին փուլը։
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության՝ 2002 թվականի հունիսի 6-ի՝ «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» թիվ 789-Ն որոշմամբ հաստատված կարգի 52-րդ կետի պահանջները՝ Արդարադատության նախարարությունը ներկայացնում է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման բոլոր փուլերը հաղթահարած անձանց անունները։
Հայտնի են նոտարների թեկնածուների որակավորման ստուգումը հաղթահարած մասնակիցների անունները
|
Անուն |
Ազգանուն |
1 |
Արևիկ |
Հակոբյան |
2 |
Էլեն |
Արամյան |
3 |
Նելլի |
Ներսիսյան |
4 |
Սամվել |
Դավթյան |
5 |
Աննա |
Աբրահամյան |
6 |
Նարե |
Վարդանյան |
7 |
Սուրեն |
Օհանյան |
8 |
Լուսինե |
Սանթոյան |
9 |
Աննա |
Բեկչյան |