Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ
06/05/2022
ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակության Վրաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը հանդիպել է Վրաստանի նոտարական պալատի նախագահ Դավիթ Փհութքարաձեին:
Հանդիպման ընթացքում երկու երկրների նոտարական համայնքների ղեկավարները քննարկել են իրենց երկրներում նոտարական գործունեությանը վերաբերվող օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև սպասվող իրավական զարգացումները նոտարական գործունեության ոլորտում:
Հանդիպման ընթացքում երկու երկրների նոտարական համայնքների ղեկավարները քննարկել են իրենց երկրներում նոտարական գործունեությանը վերաբերվող օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև սպասվող իրավական զարգացումները նոտարական գործունեության ոլորտում: Քննարկվող հարցերի շրջանակում կարևոր թեմաներից է եղել վավերացված փաստաթղթերի ստուգման միասնական ընթացակարգերի հստակեցումը շտեմարանների միջոցով։Կողմերը պայմանավորվել են հետագա նոր, գործուն քայլեր մշակել համագործակցությունը սերտացնելու համար: