ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀԱՅ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՆՈՏԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

ՀԱՅ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՆՈՏԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

09/05/2022

 

ՀՀ նոտարական պալատը հյուրընկալել է Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի ներայացուցիչներին, ովքեր Հայաստանում են՝ իրենց գործընկերների հետ քննարկելու մասնգիտական գործունեության հիմնահարցերը:
Ֆրանսիական պատվիրակության կազմում են Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի (SCH)՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների գծով ներկայացուցիչ, Փարիզ քաղաքի նոտար Վալերի Եսանուն, Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի (SCH)՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների գծով ներկայացուցիչ, Ֆրանսիայի Բոլյո սյուր Մեր համայնքի նոտար Քրիսթինա Աթանասովան, ինչպես նաև նույն կառույցի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների պատասխանատու Լարիսա Ալբերտինին։
Ողջույնի խոսքում ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը հայտնել է, որ շատ կարևոր է ֆրանսիացի գործընկերների հետ նման քննարկումները, քանի որ դրանք կզարգացնեն նոտարական ինստիտուտը և կհարստացնեն այն փորձով:
Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի (SCH)՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների գծով ներկայացուցիչ Վալերի Եսանուն իր հերթին շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին ջերմ ընդունելության համար և նշել, որ մայիսի 6-ին իրենց պատվիրակությունը հանդիպել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանին և համոզվել, թե որքան սերտ է աշխատում նոտարական համայնքը Նախարաւթյան հետ:
Ֆրանսիայի նոտարական համայնքի բարձրագույն խորհրդի ներկայացուցիչները ներկայացրել են ֆրանսիական նոտարիատի կառուցվածքը, նոտար դառնալու ճանապարհը և նրանց գործառույթները, ինչպես նաև մասնագիտական գործունեության էթիկայի նորմերը:
ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանն էլ իր հերթին ներկայացրել է նոտարիատի հայկական մոդելը, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների արդյունքում ունեցած ձեռքբերումները: Նա իր գործընկերների ուշադրությունը մասնավորապես հրավիրել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վրա և նշել, որ տարիներ առաջ դրանք հաստատելու համար քաղաքացիները ստիպված երկար ժամանակ են ծախսել դատարաններում դրանք հաստատելու համար, այժմ այդ լիազորությունը վերապահված է նոտարներին: Նա անդրադարձել է նաև կատարողական մակագրություններին և նոտարական գործունեության այլ գործառույթներին:
Լիլիթ Մուրադյանը կարևորել է նաև էլեկտրոնային նոտարիատի ինստիտուտի ներդրումը Հայաստանում՝ նշելով, որ դրա զարգացման համար ստեղծվել են շտեմարաններ, որտեղ կարելի է ստուգել նոտարական ակտերի կարգավիճակը, գտնել ժառանգական գործը վարող նոտարին, կտակներ, լիազորագրեր:
Հայ և ֆրանսիացի նոտարները պարզաբանումներ են ստացել իրենց հետաքրքրող հարցերին:
Այցի շրջանակներում ֆրանսիացի նոտարները այցելել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, իսկ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Օսմանյան Կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ոճրագործության մանրամասներին, շրջել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ