Հայաստանի Հանրապետության նոտարական համայնքի անունից շնորհավորում եմ Հայկական Եռատոնի կապակցությամբ:
Ավելի քան 70 տարի առաջ մեր պապերը, հայրերն ու եղբայրները Խորհրդային Միության այլ ազգությունների հետ կերտեցին ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակը, որը ապահովեց բազմամիլիոնանոց ազգերի համատեղ կենսագործունեությունը: Այն, իրոք, Հայրենական պատերազմ էր հանուն գոյություն ու արժեքների պահպանման:
Մեծ հայրենականի հաղթանակից շուրջ 50 տարի անց՝ 1992 մայիսի 9-ին, գիտակ հայ հրամանատարների ռազմական տաղանդի ու մարտունակ բանակի զինվորների անձնազոհ գործողությունների շնորհիվ ադրբեջանական գերությունից ազատագրվեց հայոց հասարակական-քաղաքական ու մշակութային բերդաքաղաքը՝ Շուշին:
Այն միայն ռազմավարական նշականության բնակավայր չէ, այլ հայ ժողովրդի կենսագործունեության երաշխիքն է ու հայկական երկու հանրապետությունների անվտանգության ամրագոտին:
Իսկ այդ ամրագոտու երաշխավորը հայկական զինված ուժերն են ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, որի կազմավորման 30-րդ տարեդարձն ենք նշում այսօր:
Մեր պատմության քառուղիներում մենք ունեցել ենք թե՛ հաջողություններ ու թե՛ պարտություններ, բայց հայ ազգը կարողացել է ուժ գտնել ու վերականգնել, ստեղծել ու ամրապնդել սեփական հաղթանակները:
Վստահ եմ, որ այդ օրը չի ուշանա և պատմությունը մեզ կընձեռի Շուշիի հաղթանակը վերատոնելու հնարավորությունը:
Հարգանքով,
ՀՀ նոտարական պալատի նախագահ
Լիլիթ Մուրադյան