Տեղեկատու » Հայտարարություններ » 03.07.2022 ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԻ
01/07/2022
Հարգելի քաղաքացիներ,
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի դրույթները տարածվում են նաև նոտարների կողմից մատուցվող ծառայություններին:
Քանի որ կիրակի օրը առևտրային բանկերի համար ոչ աշխատանքային օր է, իսկ նոտարական գրասենյակներում ոչ նոտարների մեղքով ՊՈՍ տերմինալներով և այլ վճարահաշվարկային համակարգերով վճարումներ կատարելու հետ կապված առկա են խնդիրներ, ուստի այս կիրակի օրը՝ 03.07.2022թ. Երևան քաղաքում հերթապահություն չի իրականացվի:
Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը:
ՀՀ նոտարական պալատ