ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

05/07/2022


Սիրելի՛ հայրենակիցներ,

1995թ Հուլիսի 5-ին Հայաստանի նորանկախ հանրապետությունը հանրաքվեի արդյունքում ունեցավ երկրի պետական խորհրդանիշ համարվող Մայր օրենքը` Սահմանդրությունը։

Հայաստանը սահմանադրություն ունեցել է 1995թ-ից, սակայն հայկական սահմանադրության արմատները հասնում են մինչև Մխիթար Գոշի «Դատաստանագիրք», «Նոր տետրակ որ կոչի հորդորակ», և վերջապես «Որոգայթ փառաց», որոնք համարվում են սահմանադրական արժեքներ պարունակող իրավական փաստաթղթեր և որոնք նպաստել են հայկական իրավական մտքի զարգացմանը և պետականության վերականգնման դարավոր երազանքի իրականացմանը:

Այսօր, Հայաստանի Հանրապետության համար թերևս կարևորագույն օրերից է Հուլիսի 5-ը, քանի որ Սահմանադրության դերն անգնահատելի է մեր երկրի` որպես ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման հարցում:

Սահմանադրությունը փաստաթուղթ է, որում ամրագրված սկզբունքերը մեծ նշանակություն ունեն մեր պետության կայացման և ամրապնդման գործում:

Նոտարական պալատի և բոլոր նոտարների անունից շնորհավորում եմ բոլորիս այս տոնի առթիվ` ցանկանալով խաղաղություն, ամուր պետականություն, անխոցելի Սահմանադրություն և տոկուն կամք` հաղթահարելու մեր պետականության առջև ծառացած խնդիրները:

Հարգանքով`
Լիլիթ Մուրադյան

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ